-
07.12.2020|
22:32
Եվրոպական «եռյակը» կոչ է անում Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից և միջուկային օբյեկտներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մուտքի սահմանափակումներից՝ ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։
-
07.12.2020|
22:28
Արդեն մի քանի օր իշխանությունն ակտիվ քննարկում է ընդդիմության հանրահավաքում Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, եթե Փաշինյանը չհեռանա ինքնակամ, գազազած մարդիկ նրան կհեռացնեն։ Սա ըստ իշխանության, բռնության կոչ է, որը կարող է բախումների բերել։
-
07.12.2020|
13:09
Պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա։ Լինելով խորհրդարանական երկիր՝ մենք հասկանում ենք, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խորհրդարանի դահլիճում, և խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ։
-
07.12.2020|
12:59
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում։
-
07.12.2020|
12:52
Աժ-ում սկսվել են ԼՀԿ խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները։
Օրակարգում ԼՀԿ-ի ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Աժ հայտարարության նախագծի քննարկումն է:
-
06.12.2020|
21:28
Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, ilur.am–ում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երեկվա հանրահավաքին, գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
-
06.12.2020|
21:26
Մեծ հաշվով այս պարտությունը հայկական քաղաքական մտքի, ու որպես դրա հետեւանք, ազգային կամքի բացակայության արդյունքն էր։
Գլոբալ առումով կար երկու պլան։
-
06.12.2020|
21:24
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին:
-
06.12.2020|
21:05
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր հայտնի հոդվածում քաղաքացիական պատերազմից ու հնարավոր բախումներից զերծ մնալու համար ընդդիմությանը կոչ է անում ոչինչ չանել,իսկ իշխանությանը՝ սահմանադրական ճանապարհով հրաժարական տալ։
-
06.12.2020|
14:13
Դեկտեմբերի 5-ի լայվում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը։ Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՛րբ եւ ինչպիսի՛ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր։